Օձունի համայնքապետը Ոստիկանությունը հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ․ Գոռ Աբրահամյան
22:14 - 22 հունիսի, 2021

Օձունի համայնքապետը Ոստիկանությունը հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ․ Գոռ Աբրահամյան

Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել