Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ, վերանորոգվի՝ 300 կմ ճանապարհ. Հակոբ Արշակյան
08:41 - 17 ապրիլի, 2019

Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ, վերանորոգվի՝ 300 կմ ճանապարհ. Հակոբ Արշակյան

aysor.am։  Ճանապարհաշինական ծրագրերը մի քանի մասի են բաժանված։ Դրանք միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմանորոգման ծրագրերն են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով։ Խնդրում եմ, որ համայքններն իրար կապող ճանապարհներիկ հարցերով քաղաքացիները դիմեն մարզպետարաններ կամ համայնքապետարաններ»,- ասաց նա։

Նախարարը միաժամանակ նշեց, որ ապագայում ներդրվող օնլայն ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին՝ բոլոր մանրամասներով՝ ծախսված գումարներ, հսկողություն և այլն։ Սա, ըստ Արշակյանի, հնարավորություն է տալու հիմնանորոգված ճանապարհի քանդվելուց հետո վերահսկել և իմանալ՝ ո՞վ է  դրա համար պատասխանատու։

«Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստն և Իրան։ Այս տարի այս ուղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է 300 կմ վերանորոգել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել