Նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց օրենքի նախագիծը |1lurer.am|
12:31 - 30 հունիսի, 2021

Նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները, մասնավորապես, լիցենզավորման դաշտ բերել, բացի նախադպրոցական կրթական ծրագրերից, նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն վարել զարգացման կենտրոնների նկատմամբ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանի խոսքով՝ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել