Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները. Պուտին |tert.am|
16:26 - 30 հունիսի, 2021

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է kp.ru-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել