ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|
10:36 - 03 հուլիսի, 2021

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանային այլ երկրների հետ քննարկում է ռազմական ոլորտում փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրս բերումից հետո, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Կարծում եմ՝ վստահաբար կարելի է ասել, որ մենք Պետդեպարտամենտի մեր գործընկերների հետ հարևան երկրների հետ բանակցություններ ենք վարում և փորձում ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող են գոյություն ունենալ այդտեղ, օրինակ, որ այդ երկրներն իրենց դեմքով հանդես գան, բայց, կարծում եմ, կարելի է համոզմունք հայտնել, որ բանակցություններ ենք վարկում մի շարք երկրների հետ այդ հնարավորությունների շուրջ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել