ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ քարտեզների տրամադրումը |tert.am|
18:46 - 04 հուլիսի, 2021

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ քարտեզների տրամադրումը |tert.am|

tert.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանին Հայաստանի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը:

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել՝  Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»,- գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել