Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի |a1plus.am|
11:45 - 17 ապրիլի, 2019

Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի |a1plus.am|

a1plus.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ ներդնել։

Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։

Միասնական տրանսպորտային համակարգին անցնելու պարագայում քաղաքացին տոմս է գնելու, այսինքն` վարորդին առձեռն գումար տալու խնդիր չի լինելու։ Հակոբ Արշակյանը ծրագիրը իրատեսական է համարում։ Հարցին, թե արդեն հաշվարկ կատարե՞լ են, նախարարն ասաց, որ այս պահին դժվար է գնահատել հաշվարկը։ Նա նաև հավելեց, որ ծրագրի իրականացումը պետություն- մասնավոր համագործակցություն է և չի բացառվում, որ պետությունը մեծ ծախսեր չանի։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա պլանավորվում է, որ մարզի երթուղիները հավաքվեն ամենամոտիկ շրջկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել