Հունաստանն ու Ֆրանսիան առողջապահական ոլորտի աշխատակիցների համար պատվաստումները պարտադիր են դարձրել |tert.am|
15:01 - 13 հուլիսի, 2021

Հունաստանն ու Ֆրանսիան առողջապահական ոլորտի աշխատակիցների համար պատվաստումները պարտադիր են դարձրել |tert.am|

tert.am: Հունաստանն ու Ֆրանսիան հայտարարել են առողջապահական ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսայի դեմ պատվաստման պարտադիր լինելու մասին։ Այս մասին հայտնել են France 24-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնին և Kathimerini թերթը՝ հղում տալով հունաստանի կառավարությանը։

Հեռուստատեսային ուղերձի ժամանակ Էմանուել Մակրոնն ասել է, որ կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի պատճառով երկրում աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և անհրաժեշտ է անհապաղ պայքար սկսել վարակի տարածման դեմ։ Նա նշել է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է կատարվում և ոլորտի բոլոր աշխատակիցներին հորդորել մինչև սեպտեմբերի 15-ը պատվաստվել։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, իր հերթին, տեղեկացրել է, որ հիվանդանոցների և ծերանոցների աշխատակազմերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր կդառնան՝ պայմանավորված վարակների թվի աճով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել