Իրանում շահագործվող նոր նավթամուղը թույլ կտա օրական 300 000 բարել նավթ արտահանել |tert.am|
22:11 - 20 հուլիսի, 2021

Իրանում շահագործվող նոր նավթամուղը թույլ կտա օրական 300 000 բարել նավթ արտահանել |tert.am|

tert.am: Իրանում շահագործման է հանձնվել նոր խոշոր նավթամուղ, որն անցնում է երկրի հարավային շրջանով և թույլ է տալիս օրական 300 000 բարել նավթ արտահանել՝ լցանավերը բեռնելով Օմանի ծովում գտնվող նավահանգստում:

Այս մասին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչներին։ Նոր գործարկված նավթամուղով նավթահումքն առաջին անգամ հասել է Օմանի ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:

Իրանի պետական նավթային ընկերության մասնաճյուղը հանդիսացող PEDEC-ից հայտնել են, որ նավթամուղի առաջին գիծը թույլ կտա օրական 300 000 բարել նավթահումք տեղափոխել տարածաշրջանում ստեղծված նոր արտահանման ենթակառուցվածքներով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել