ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը
16:31 - 22 հուլիսի, 2021

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: Գրանցումը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ հուլիսի 22-ի արտահերթ նիստում ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Որոշմամբ ուժը կորցված են ճանաչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ  Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Սուրեն Պապիկյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Անահիտ Ավանեսյանի, Արմեն Փամբուխչյանի, Դիանա Գասպարյանի, Գնել Սանոսյանի, Համբարձում Մաթևոսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Հարությունյանի, Արարատ Գրիգորյանի, Դավիթ Գևորգյանի, Նարեկ Մկրտչյանի, Հակոբ Սիմիդյանի գրանցումները, ինչպես նաև «Հայաստան» դաշինիքի ընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Մարիաննա Եփրեմյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի գրանցումները:

Այսպիսով ՔՊ-ից ինքնաբացարկ էր ներկայացրել 17 անձ, «Հայաստան» դաշինքից՝ 3: Որոշման նախագիծն ընդունվեց 7 կողմ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել