armenpress.am: Վրաստանի հարավ-արեւելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Այս մասին հաղորդել է Interfax-ը` հաղորդելով, որ սեյսմոլոգների տվյալներով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
comment.count (0)