Ճի՞շտ են արել, որ գյուլլել են. Փաշինյանի կոշտ պատասխանը պատգամավորին |lragir.am|
15:13 - 11 ապրիլի, 2019

Ճի՞շտ են արել, որ գյուլլել են. Փաշինյանի կոշտ պատասխանը պատգամավորին |lragir.am|

lragir.am: Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությունների մասին, որն ասել է, որ տրանսգենդեր անձանց պետք է վառել:

Փաշինյանը հարց է տվել՝ կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե չէ, ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե չէ: «Ես կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ վառել: Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին վառել, այդ մարդը շատ արագ բանտում կհայտնվի», – ասել է նա:

«Երբ ԱԺ պատգամավորը խոսում է ու դրանից հետո հարց է առաջանում՝ ինքը հասկանու՞մ է ինչ է խոսում, թե ոչ: Այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ էր եղել, ինչ որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Նա էլ կարող է հազար պատճառ բերել, ասել՝ ես ուզում էի խփեի, սենց էր, սենց էր, սենց էր: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում:

Ոչ ոք չի կարող որոշել՝ ով ապրելու իրավունք ունի, ով ոչ»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ բոլորն ապրելու իրավունք ունեն, և ինքը դրա երաշխավորն է, իսկ ով կասկածի տակ դնի, գնալու է բանտ նստի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել