Ամերիկացի բոլոր դիվանագետները հեռացել են Վենեսուելայից |tert.am|
07:22 - 15 մարտի, 2019

Ամերիկացի բոլոր դիվանագետները հեռացել են Վենեսուելայից |tert.am|

Վենեսուելայում գտնվող ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են երկիրը, թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, հաղորդում է Interfax-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն ընդդիմության առաջնորդ Խուան Գուիդոյին է համարում Վենեսուելայի օրինական առաջնորդ և հույս ունի, որ ամերիկացի դիվանագետները կվերադառնան «ազատ և ժողովրդավարական Վենեսուելա»:

Երեքշաբթի Կարակասը ամերիկացի բոլոր դիվանագետներին պատվիրել էր 72 ժամվա ընթացքում հեռանալ երկրից:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի վերջին նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին և հորդորել ամերիկացի դիվանագետներին հեռանալ Վենեսուելայից:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել