Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը |armenpress.am|
14:42 - 06 օգոստոսի, 2021

Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը |armenpress.am|

armenpress.am: Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում Է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել Է KXTV տեղական հեռուստաալիքը:

«Դիքսի» հրդեհը մինչեւ Գրինվիլ Է հասել լույս օգոստոսի 5-ի գիշերը: «Քաղաքը ոչնչացվել Է երկու ժամում»,-հեռուստաալիքին ասել Է բնակչուհիներից մեկը: Ինչպես հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը եւ հյուրանոցը: Գրինվիլ բնակավայրը հիմնվել Է 19-րդ դարի կեսերին, երբ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ եկվորների հոսք, որոնք տարված Էին «ոսկու տենդով»:

Քաղաքում մինչեւ այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել Է 1,1 հազար մարդ: Կալիֆոռնիայի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ներկայում «Դիքսի»-ի կրակն արդեն ընդգրկել Է 278 հազար ակր (ավելի քան 112,5 հազար հեկտար) տարածք: Հրդեհը ոչնչացրել Է 60-ից ավելի շինություններ եւ սպառնում Է ավելի քան 12 հազարի: Արդեն հաջողվել Է մարել դրա տարածքի 35 տոկոսը, հրդեհն ամբողջությամբ պլանավորվում Է զսպել մինչեւ օգոստոսի 13-ը, ասվում Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել