Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը |24news.am|
08:51 - 16 մարտի, 2019

Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը |24news.am|

Ermenihaber-ը գրում է, որ Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել:

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալների՝ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդ վճռի դեմ բողոք է ներկայացրել։

Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալեն ու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլ դատավարությունների շրջանակում։ Աղբյուրը նշում է, որ, անկախ Ստամբուլի 14-րդ դատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող, ապա հավելում որ 2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով ընդհանուր առմամբ 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել