Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը |armenpress.am|
17:45 - 08 օգոստոսի, 2021

Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում ավարտվել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Փակման արարողությունըսկսվել է պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:

Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի է եղել երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվել են Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն են եղել:

Հատուկ տեսանյութով ներկայացվել էխաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:

Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:

«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Փակման արարողությունը եզրափակվել է կրակի մարման արարողությամբ:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ, և դրանով զբաղեցրել 47-րդ տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել