Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի մասին |armenpress.am|
11:15 - 09 օգոստոսի, 2021

Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 9-10-ը պլանավորված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել