«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը |armenpress.am|
16:24 - 09 օգոստոսի, 2021

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին, տեղեկացնում է «Ամենպրես»-ը:

Դա վեցերորդ նահանգային կենտրոնն Է, որը թալբները գրավել են վերջին օրերին: Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, նրանք վերահսկողություն են հաստատել Ջաուզջանի, Սարի Փուլի, Քունդուզի, Նիմրոզի եւ Թախարի նահանգների կենտրոնների նկատմամբ: Վկայակոչելով փախստականների գործերով Աֆղանստանի նախկին նախարար Սայիդ Հուսեյն Ալեմի Բալխիի տվյալները՝ գործակալությունը նշում Է, որ ընդամենը «Թալիբանի» իշխանության ներքո Է գտնվում 120 քաղաք: Այս դրության հիմնական պատճառները նա համարում Է միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը, հինգերորդ զորասյան առկայությունը, ինչպես նաեւ «Թալիբան» շարժման աջակցությունը պակիստանյան ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետությունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել