44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան
12:26 - 10 օգոստոսի, 2021

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան

Ես ուզում եմ ելույթս սկսել Արամ Վարդևանյանի վերջին խոսքից, որտեղ պարոն Վարդևանյանը Ազգային ժողովում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, բայց նաև սկսեց այն դրվագներից՝ կերտելով Ռոբերտ քոչարյանի կենսագրության նոր դրվագներ, Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ իր ելույթում այսօր «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդևանյաննը անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Շուշիի գրավմանը։ «Ձեզանից շատերը պարում էին Շուշիում (դիմելով ՔՊ խմբակցությունը - խմբ․), Շուշիի գրավման պատմությունը շատ լավ վերընթերցեք, շատ լավ վերընթերցեք պատմությունը, թե ովքեր են ազատագրել Շուշին։ Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությունն էլ ուսումնասիրեք, թե ովքեր են մասնակցել, ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սեյրան Օհանյանի մասնակցությունը։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է, թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում եղել է շրջան, որտեղ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ է եղել, բայց մենք հաղթել ենք։ Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի պարոն Քոչարյանը, քաղաքական հայացքներով  կաշկանդվածությամբ պայմանավորված, ամբողջ ճշմարտությունը չի ասում, օրինակ չի ասում՝ Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե։ Չի ուզում ասել, որ ՊՊԿ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով, փաստացի լինելով Արցախի ղեկավարը, մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»։

«Եթե այդպես է, պարոն Վարդևանյանը գուցե հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է մասնակցել, որովհետև այդ ժամանակ Պետական պահպանության կոմիտեն դեռ ձևավորված չէր և շատ ավելի ուշ է ձևավորվել և այլ հանգամանքներում։ Եթե խնդիր է դրված անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի կերպարին, միգուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ ինքը Հայոց համազգային շարժման անդամ էր և պատգամավոր էր ընտրվել ՀՀՇ կողմից, Լոռիից։ Հիմա չեմ ուզում շարունակել պարոն Վարդևանյանի մեղադրանքները՝ մարտի 1, 0038 հրաման, պարզվում է կա ևս մեկ հրաման (00038. խմբ․), բայց պարոն Վարդևանյանը գուցե պետք է նշեր, որ մարտի մեկը դեռ բացահայտված չէ նաև իրենց փաստաբանական խմբի ջանքերով և այդ հատորները մնացին մեր ժողովրդին անհասանելի, հեռու պահեցին։ Գնացին ՍԴ, իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսիների աջակցությամբ կարողացան 300․1 հրամանը հանել, ոնց որ թե այդ սահմանադրական փոփոխությունը չէր արվել Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից՝ Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ Հիմա ինչ, այն ժամանակ պետք էր, հետո ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիր կար»,- ասաց նա և հավելեց, որ Մարտի մեկի գործընթացներին այնուամենայնիվ նորից անդրադառնալու են գուցե այլ դրվագներով, և որ այդ գործի մեջ նաև այլ մեղադրվողներ կան՝ նշելով Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի անունները։

Այնուհետև Քոչարյանը իր խոսքով դիմեց Միքայել Հարությունյանին և Վիգեն Սարգսյանին՝ նրանց կոչ անելով վերադառնակ Հայաստան․ «Վիգեն Սարգսյա՛ն, վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է տրվում, ոչ թե ժողովուրդն է հավաքում։ Միքայել Հարությունյա՛ն, տո՛ւն վերադարձեք, Դուք պաշտպանության նախարար եք եղել, նախարարները պետք է օտարության մեջ չլինեն, պետք է գան, որովհետև իրենք զբաղեցրել են էնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, որում վերջինս նշում էր, որ չորս օր հետո պատերազմը պետք է կանգներ։ Քոչարյանը արձագանքեց, որ ԳՇ-ի և ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնացնելն է, որովհետև մարտերը մենք չենք սկսել և մենք չենք տնօրինում այդ հարձակողական տրամաբանությունը, ԳՇ-ն պետք է կառավարեր այդ գործողությունները։

«Ես նշեցի, որ նախկինում մենք ունեցել ենք ավելի ծանր պահեր, բայց հաղթահարել ենք դա, որովհետև այդպիսի խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետեև սպառազինությունը ավարտվում է, մեկ օրվա սպառազինություն ենք ունեցել, մադիկ գնացել են նույնիսկ հարևան հանրապետություն՝ մի բուռ փամփուշտի համար, բայց խնդիրը դրա մեջ չի եղել, նպատակն իրացվել է։ Այս պատերազմի ընթացքում քննարկումները՝ կանգնելու, չկանգնելու հնարավորությունների մասին ԱԽ շրջանակներում իրականացվել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից՝ արտախորհրդարանական ուժերի, խորհրդարանական ընդդիմության, լայն քաղաքացիական հասարակության հետ։ Գերտերություններն ուզում էին կանգնեցնել, կանգնեցրի՞ն, որովհետև հակառակորդը իր առավելությունները ֆիքսել էր։ Դրա համար 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ։ Եթե շարժվենք կանոնակարգ օրենքով դա նույն ձևաչափը պետք է լինի, ընդլայնված կազմով, և պետք է իրականացնի միայն Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը»,- ընդգծեց պատգամավորը։

Ամփոփելով իր եզրափակիչ ելույթը հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական վերահսկողության մասով՝ հանձնաժողովի լավագույն օրինակը իրականացրել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակում՝ ԶՈՒ նկատմամաբ վերահսկողություն իրականցնելու առումով․ «Պարոն Գեղամ Մանուկյանը շատ բոցաշունչ ելույթ ունեցավ, ես ընկալում եմ նրա ելույթի բովանդակային մասը, որովհետև նա 90-ականներից եղել է ՀՀԴ անդամ և նույնիսկ դատապարտվել է Դրոյի գործով և ազատվել է Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալուց հետո հանգամանքների բերումով։ Այդպես շատերը, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այդ գործերին, ուզում եմ առաջ նայենք և դրա համար ես ուզում եմ հիշեցնել, որ իմ ծրագրային ելույթում կային ազգային անվտանգությանը վերաբերող, հայեցակարգային դրույթներ կային, որոնց չանդրադարձանք։ Մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը, մենք հիմա պետք է ձևավորենք հանձնաժողովներ, որոնք պետք է շարունակեն աշխատանքը պարլամենտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել