Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ
12:21 - 11 օգոստոսի, 2021

Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում:

Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:

Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել