Երաշտի պատճառով դադարեցվել է Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը
15:14 - 11 օգոստոսի, 2021

Երաշտի պատճառով դադարեցվել է Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը

Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Այս մասին ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել