Թալիբները գրավել են Տարինկոտի շրջանների մեծ մասը. տարածքները նրանց են հանձնվել առանց դիմադրության
 |tert.am|
11:28 - 12 օգոստոսի, 2021

Թալիբները գրավել են Տարինկոտի շրջանների մեծ մասը. տարածքները նրանց են հանձնվել առանց դիմադրության |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժումը գրավել է Աֆղանստանի հարավում գտնվող Տարինկոտ քաղաքի շրջանների մեծ մասը, հայտնում է mk.ru-ն: 

Աղբյուրը հստակեցրել է, որ տարածքները թալիբներին հանձնվել են առանց դիմադրության: Այս պահին քաղաքում ընթանում են մարտեր տեղի ոստիկանության շտաբը վերահսկելու համար:

Միևնույն ժամանակ աֆղանստանցի զինվորականներն ազատագրել են Տարինկոտ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի մեծ տարածք:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել