Ալեն Սիմոնյանը Կնյազ Հասանովի հետ քննարկել է քրդական համայնքի խնդիրները
18:16 - 12 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանը Կնյազ Հասանովի հետ քննարկել է քրդական համայնքի խնդիրները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը:

Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության և վերաբերմունքի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,- ընդգծեց Հասանովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել