Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|
21:53 - 12 օգոստոսի, 2021

Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը:

«Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել