Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են |armenpress.am|
12:02 - 16 օգոստոսի, 2021

Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում Է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:

Flightradar24 պորտալը նաեւ հայտնում Է, որ տարբեր ավիաընկերությունների՝ Նյու Դելի ուղեւորվող երկու չվեթեր, որոնց ուղին պետք Է անցներ Աֆղանստանով, փոխել են երթուղին՝ շրջանցելով այդ երկիրը:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել