Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է
18:57 - 16 օգոստոսի, 2021

Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ 
 
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն այսօր վաղ առավոտից հերթական շրջայցն են իրականացրել Սևանա լճի վրա՝ ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերը առգրավելու և սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով:
Այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։ Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
 
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել