«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ
 |tert.am|
10:59 - 18 օգոստոսի, 2021

«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ |tert.am|

tert.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներն «աշխարհին կներկայանան առանց գաղտնիության ստվերի»: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչներից մեկը:

Ինչպես նշվում է, շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն առաջին անգամ ներկայացել է լրագրողներին «Թալիբանի»՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թալիբանի» համահիմնադիր և փոխղեկավար Մուլլահ Բարադարը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Աֆղանստան: Վերջինս երկրից արտաքսված է եղել և 11 տարի առաջ ձերբակալվել էր հարևան Պակիստանում՝ երկրի անվտանգության ուժերի կողմից:

Վերջինս շարժման հայտնի անդամներից էր, երբ թալիբների ռեժիմն իշխում էր Աֆղանստանում, և նրա վերադարձը բորբոքել է մտահոգությունները, որ երկրի կառավարման նոր համակարգը կներկայանա որպես անցյալի հայելային պատկեր:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել