Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան
 |armenpress.am|
13:47 - 20 օգոստոսի, 2021

Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: 

Այս մասին  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Թուրքիան, ասել է նա, անհրաժեշտության դեպքում, կշփվի «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:  

Էրդողանի խոսքով՝ Աֆղանստանում բնակվում է մինչեւ 5 հազար Թուրքիայի քաղաքացի, և նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին,   հանձնվել են Թուրքիա իրենց իսկ խնդրանքով:   

«Մենք մեր քաղաքացիներին՝ նրանց, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, կարճ ժամկետներում կտեղափոխենք իրենց հայրենիք: Նրանց թիվը 300- ից պակաս է»,- ավելացրել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել