Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում |armenpress.am|
10:04 - 23 օգոստոսի, 2021

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում |armenpress.am|

armenpress.am: Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ, մեկ աֆան ուժային զոհվել Է: Այդ մասն Twitter-ի իր Էջում հայտնել Է Բունդեսվերը:

«Այսօր առավոտյան փոխհրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի եւ անհայտ անձանց միջեւ Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել Է, եւս երեքը վիրավորվել են»,-ասված Է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ գերմանացի եւ ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել