Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան
16:36 - 24 օգոստոսի, 2021

Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հայտնաբերված մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել:

«Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները: 20-ից ավելի մասունք ու աճյուն կրկնակի կամ եռակի փորձաքննություն է անցել արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել