ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելը անընդունելի է․ Իլհամ Ալիև |tert.am|
09:13 - 14 մարտի, 2019

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելը անընդունելի է․ Իլհամ Ալիև |tert.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը, նշել է, որ դա «անընդունելի» է, գրում է minval.az-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու  հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- Բաքվում միջազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է նա:

Ալիևն իր խոսքում հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ևս դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»:

«Բանակցությունները պետք է արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-ասել է Ալիևը:

Անդրադառնալով ստատուս-քվոյին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ դա «անընդունելի» է և որ ստատուս-քվոն պետք է փոխվի:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել