«Արևմուտք-2021» զորավարժություններին հարվածային մարտական ռոբոտներ կներգրավվեն. Շոյգու |tert.am|
11:46 - 26 օգոստոսի, 2021

«Արևմուտք-2021» զորավարժություններին հարվածային մարտական ռոբոտներ կներգրավվեն. Շոյգու |tert.am|

tert.am: Զինվորականները սեպտեմբերին կայանալիք «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների ժամանակ կգործարկեն մարտական ռոբոտատեխնիկական համալիրները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2021» միջազգային համաժողովում:

«Ռոբոտ-սակրավորներն ամենասկիզբն էին, որի հետ զուգահեռ մշակվել են մարտական, հարվածային ռոբոտներ: Եվ ես կարծում եմ, որ «Արևմուտք-2021» զորավարժություններում, իհարկե, կտեսնեք և ոչ թե մեկը կամ երկուսը: Դա արդեն արդյունաբերական նշանակություն ունի, խոսքն արդեն տասնյակ մարտական հարվածային ռոբոտների մասին է, որոնց զենքը գործում է մինչ 5 կմ հեռահարությամբ»,- ասել է Շոյգուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել