ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|
10:26 - 29 հուլիսի, 2023

ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն «ծայրահեղ» մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության առիթով, գրում է VOA-ն։

  «Մենք նախկինի նման խիստ անհանգստացած ենք»,-հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով  Շոյգուի այցը ԿԺԴՀ։

«ԿԺԴՀ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայի ՌԴ կոշտ ագրեսիվ պատերազմի աջակցությունը՝ հրապարակային հայտարարությունների, զինամթերքի մատակարարման տեսքով, որոնց մասին մենք խոսում էինք, ցույց է տալիս [Հյուսիսային Կորեայի] ապակայունացնող և անպատասխանատու դերը միջազգային գործերում»։

Պատելն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայի անօրինական զենքի մշակման ծրագրերին՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լրացուցիչ միջոցառումները և մասնակցելով Փհենյանում այդ զենքերի ցուցադրությանը:

«Այս ամենը միայն ընդգծում է, թե որքան վնասակար է [ռուսական] ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում», – ասել է Պատելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել