Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ |armenpress.am|
19:44 - 26 օգոստոսի, 2021

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է:

Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:

Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել