Եվս մեկ պայթյուն է որոտացել Քաբուլում
 |azatutyun.am|
18:57 - 29 օգոստոսի, 2021

Եվս մեկ պայթյուն է որոտացել Քաբուլում |azatutyun.am|

azatutyun.am: Քաբուլում ևս մեկ պայթյուն է որոտացել այսօր` օդանավակայանի մոտակայքում։

Առայժմ պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը, սակայն Առողջապահության նախարարության աշխատակիցը BBC-ի հետ զրույցում հաստատել է՝ ասելով՝ դա հրթիռ է եղել, որ ընկել է տան վրա:

Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում շենքից:

Վիրավորների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, սակայն տեսանյութերը ցույց են տալիս, որ կառույցը մեծապես վնասվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել