Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն այսուհետ անվանակոչվելու է Եվրոպայի հրապարակ։ Որոշումն այսօր ընդունվեց Երեւանի ավագանու նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն առաջարկություն էին ներկայացրել քաղաքապետարան՝ Երեւանի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:
Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ օրինակելի համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի եւ կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին եւ դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»:
Սույն թվականի մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը:
Հյուսիսային պողոտայի հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը ավագանին ընդունեց 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
comment.count (0)