Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30 000-50 000-ական դրամ գումարներ: Դրանք ազատամարտիկներին չեն տրվել և յուրացվել են:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
comment.count (0)