Սահակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը |armenpress.am|
09:57 - 18 մարտի, 2019

Սահակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը |armenpress.am|

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել Է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը:

«Կուսակցության մեջ անհրաժեշտ Է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում Է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում Է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ Է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-հայտարարել Է Սահակաշվիլին սոցցանցերում:

«Ես կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես նրան կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել Է Սահակաշվիլին:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել