«ԻԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական |armenpress.am|
19:47 - 07 սեպտեմբերի, 2021

«ԻԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակման շրջանակում 50 մասնագետ ստացավ վկայականներ: Փակման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարներ, փոխնախարարներ, ծրագրի մասնակիցները, ովքեր 1 տարի առաջ 19 երկրից Հայաստան են ժամանել և աշխատել 19 պետական կառույցում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ, «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանն ասաց, որ «իԳործ»-ը հնարավորություն է տվել սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի պետական մարմիններում։ «Մեր ծրագրի մասնակիցները, ովքեր թվով 52-ն են եղել, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալել պետական համակարգում և հնարավորություն ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում: Մենք ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան, բավականաչափ հայրենասեր լիներ, պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 52 մասնակիցները եղել են 19 երկրից՝ Ռուսաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Լիբանանից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից և այլն։ Առանձնացնելով ծրագրի նպատակները՝ Լիանա Սիմոնյանը նշեց, որ «իԳործ»-ի միջոցով իրենք ցանկացել են օգտագործել սփյուռքի մարդկային ներուժը՝ կառավարման համակարգը զարգացնելու գործում, ինչպես նաև խթանել մասնագիտական հայրենադարձությունը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել