Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ-ի հետ միութենական ծրագրերի մասին |tert.am|
14:34 - 12 սեպտեմբերի, 2021

Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ-ի հետ միութենական ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակում միութենական ծրագրերի իրականացումը չի նախատեսում պետությունների ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության կորուստ: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք միտումնավոր թույլ չտվեցինք արտահոսք նախապատրաստման փուլում, քանի որ տեսակետները հաճախ փոխվում էին: Մենք ցանկանում էինք բելառուսական և ռուսական հասարակությանը ծանոթացնել արդեն պատրաստի տարբերակի հետ, որը ենթադրությունների տեղիք չէր տա: Միութենական ծրագրերի շրջանակում իրականացվելիք միջոցներից ոչ մեկը չի ենթադրում Բելառուսի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության սահմանափակում կամ կորուստ», - ասել է Գոլովչենկոն:

Նա բացատրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև համաձայնեցված միութենական 28 ծրագրերից յուրաքանչյուրը նախատեսում է տարբեր միջոցառումներ՝ մինչև 2027թ.:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել