Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին |armenpress.am|
13:17 - 17 սեպտեմբերի, 2021

Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել