Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|
18:50 - 06 մայիսի, 2025

Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: Այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում:

«Քննարկումները շարունակվում են: Հանձնառություն ենք ստանձնել ուսումնասիրել բոլոր դրվագները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն գործ յուրահատուկ է: Ուստի պետք է գործերը նայենք, փորձենք դրանք համախմբել: Եթե խնդիրը պրոդուկտի մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե կարգավորման մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է՝ այդտեղ այնքան էլ զորեղ չենք: Դրա մասին մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, ովքեր, ցավոք, տուժել են այդ ամենից»,- հայտնեց ԿԲ նախագահը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է գտնել լուծման ճանապարհ, որն, ըստ Մ. Գալստյանի՝ նման իրավիճակի արդյունքում ձևավորված բոլոր վարկային պարտավորությունների սառեցումն է այս պահին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել