Հնդկաստանը և Հայաստանը ջերմ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա. Օմ Բիրլայի ուղերձը
22:43 - 22 սեպտեմբերի, 2021

Հնդկաստանը և Հայաստանը ջերմ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա. Օմ Բիրլայի ուղերձը

Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Անկախության տոնի առթիվ: 

«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հնդկաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը ջերմ եւ սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ընդլայնված երկկողմ եւ խորհրդարանական կապերը կզարգանան:

Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ երջանկություն, ինչպես նաեւ խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,-նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում,- նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել