Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին․ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ
14:55 - 24 սեպտեմբերի, 2021

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին․ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց  համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր  փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել