Չի կարող զինծառայողի մահվան դեպք թաքցվել. Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլի հրապարակումը |aysor.am|
10:45 - 05 մարտի, 2019

Չի կարող զինծառայողի մահվան դեպք թաքցվել. Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլի հրապարակումը |aysor.am|

Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ կա այս կամ այն ձևաչափով, չի կարող որևէ դեպք թաքցվել, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել։

«Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք», - ասաց Դավիթ Տոնոյանը։

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել