ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում
18:30 - 24 սեպտեմբերի, 2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը սեպտեմբերի 24-ին կատարվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։

ՀՀ ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ  կլինի շարունակական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել