Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբ |azatutyun.am|
16:25 - 28 սեպտեմբերի, 2021

Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։

Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել