Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին |armenpress.am|
15:25 - 30 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ Է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն եւ աջակցություն Է առաջարկում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել Է տեսակապի ռեժիմով:

Պուտինը պարզաբանել Է, որ «մասնավորապես, խոսքը կարող Է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ընդգծել Է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին Է, որ ներառում Է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային Էներգիայի օգտագործման հետ»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել