Մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով․ ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի հետ
20:18 - 03 հոկտեմբերի, 2021

Մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով․ ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի հետ

Ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք: Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաեւ Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն եւ դա շատ կարեւոր է»,- ասել է վարչապետը։

Խոսնակի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է․ «Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, եւ դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել