Լիտվայի վարչապետը համանախագահության ներքո ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերադարձի հույս հայտնեց |armenpress.am|
12:07 - 04 հոկտեմբերի, 2021

Լիտվայի վարչապետը համանախագահության ներքո ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերադարձի հույս հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հույս է հայտնում, որ հնարավոր կլինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վարչապետն այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

«Բոլորը, այդ թվում մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասաց Շիմոնիտեն:

Վարչապետը վստահեցրեց, որ ԵՄ-ում մի շարք քաղաքական առաջնորդներ կան, որոնք ի սրտե և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին:

«Ուստի, ես համոզված եմ, որ ԵՄ-ն բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին, նաև պրակտիկ խորհուրդներով և լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը»,-ասաց Շիմոնիտեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել